Միաժամանակ ներկայացվել է լուսավորվող նորաոճ ստենդ՝ ցուցադրելու և պաշտպանելու կոշիկներն արևի լույսից:
LG-ն ներկայացրել է նոր գաջեթ, որը կոչվում է Styler ShoeCare: Դա փոքրիկ պահարան է՝ նման սեյֆի կամ մարզասրահում իրեր պահելու արկղի, որը կարող է խնամել կաշվե, թավշյա և սպորտային կոշիկներ:
Այն թարմացնում է կոշիկները գոլորշով և օգտագործում է Zeo-Dry ֆիլտր դրանք չորացնելու և հոտազերծելու համար։ Զտիչը բաղկացած է ցեոլիտից՝ հանքանյութ, որը լավ կլանում է խոնավությունը և օգտագործվում նաև ՄՏԿ-ում՝ արտաշնչելիս տիեզերագնացների կողմից արտազատվող ածխածնի երկօքսիդը կլանելու համար:

Ներսում կա երկու դարակ, որոնցից յուրաքանչյուրում տեղավորվում է մեկ զույգ կոշիկ: Յուրաքանչյուր դարակ կարգավորվում է ինդիվիդուալ, կան տասը ծրագրեր, որոնք նախատեսված են տարբեր նյութերի համար: LG-ն նշում է, որ 37 րոպեում կարելի է գոլորշիացնել չորս զույգ կոշիկ։ Սարքը լուռ չէ, բայց բավականաչափ անաղմուկ է՝ մինչև 35 դԲ (սա համեմատելի է խլացված խոսակցության ձայնի հետ):
Ի՞նչ անել կոշիկները մաքրելուց հետո: LG-ն այդ մասին նույնպես հոգացել է. կարելի է գնել ShoeCase պահարան, որը կպաշտպանի պարունակությունը խոնավությունից և գունաթափումից՝ շնորհիվ ուլտրամանուշակագույն ճառագայթման դիմացկուն վահանակների: Այն ցուցափեղկ է, ուր յուրաքանչյուր զույգ կոշիկ կարող է պտտվել 360 աստիճան՝ ճիշտ այնպես, ինչպես ափսեն միկրոալիքային վառարանում:

Յուրաքանչյուր բլոկ անկախ է, կարող եք դասավորել դրանք ինչպես ցանկանում եք, իսկ, երբ հավաքածուն մեծանա, ամբողջ դարակը փոխելու փոխարեն կարելի է գնել մի քանի ցուցափեղկ: Ավելին, ցուցափեղկը կարելի է կառավարել սմարթֆոնով՝ LG ThinQ հավելվածի միջոցով։
Առայժմ նոր ապրանքների արժեքը չի բացահայտվել, ինչպեսև՝ թողարկման ժամկետները:


