Logo

Jeep-ը և Ford-ը՝ ԱՄՆ-ի «ամենահայրենասեր» մեքենաները 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:28 / 19.07.2022• LIFETECH
Jeep-Ford

Լավագույն ապրանքանիշերի թոփ 30-ում է նաև Tesla-ն։ 

Brand Keys-ի կազմած ամերիկյան ապրանքանիշերի ամենամյա վարկանիշը բացահայտել է այն բրենդները, որոնք, սպառողների կարծիքով, մարմնավորում են «հայրենասիրություն» հասկացությունը: 2021 թվականին անցկացված ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ հայրենասիրական ապրանքանիշերի շարքում ներառվել են համաշխարհային ընկերություններ, որոնց թվում տեղ են գտել ավտոարտադրողները։ Ավելին, մեկ ավտոմոբիլային ընկերություն մոտ երկու տասնամյակ գլխավորում է այդ վարկանիշը։

Ամերիկացիների համար 19 տարի անընդմեջ ապրանքանիշերի մեջ հայրենասիրության մարմնավորումը Jeep ավտոմեքենայի մակնիշն է, որը, ըստ հարցվածների, ամենաճիշտ կերպով ցույց է տալիս հայրենասիրությունը։ Հարցումն անցկացվել է 16-ից 65 տարեկան 5804 մարդու շրջանում՝ սեռի և քաղաքական պատկանելության բալանսավորմամբ, ԱՄՆ-ի ինը շրջաններում։
Բացի Jeep-ից, հայրենասիրական մեքենաների ապրանքանիշերի թվում են Ford-ը (վարկանիշի երրորդ տեղում) և Tesla-ն, որը զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը։ Երկու ապրանքանիշերն էլ նախկինում եղել են ցուցակում, բայց, եթե 2020-ին Ford-ը երեք հորիզոնականով ցածր է եղել, ապա Tesla-ն ընդհանրապես չի մտել անցյալ տարվա վարկանիշ։

Բացի այդ, ըստ Միացյալ Նահանգների բնակիչների, աշխարհահռչակ մոտոցիկլետներ արտադրող Harley-Davidson ապրանքանիշը բավականին լավ արտացոլում է «հայրենասիրություն» հասկացությունը։ Ինչպես ասել է Նյու Յորքում գտնվող Brand Keys խորհրդատվական ընկերության նախագահ Ռոբերտ Պասիկոֆը, բրենդի մրցակցությունն այս օրերին ավելի է բարդացել կորոնավիրուսային համաճարակի և սոցիալ-քաղաքական պայմանների փոփոխության պատճառով, որոնք կտրուկ փոխել են սպառողների կյանքը, ինչպես նաև «հայրենասիրության» սահմանումն ապրանքանիշերի համար։
 

fastnews-ads-banner