Logo

Իլոն Մասկը պատասխանել է Tesla էլեկտրական մեքենաների ռուս սեփականատերերի խնդրանքներին

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:05 / 13.01.2022Լրահոս

Գործարար Իլոն Մասկը պատասխանել է Tesla էլեկտրական մեքենաների ռուսաստանցի սեփականատերերի բողոքներին՝ կապված ծառայությունների մատուցման բացակայության հետ:

Նա հայտարարել է, որ Tesla-ն փորձում է հնարավորինս արագ աջակցություն ցուցաբերել Tesla էլեկտրական մեքենաների սեփականատերերին ամբողջ աշխարհում։ Ավելի վաղ՝ հունվարի 10-ին, Go Electro YouTube ալիքում տեսաուղերձ էր հրապարակվել, որում Tesla-ի ռուսաստանցի սեփականատերերը Մասկին խնդրում էին Tesla-ի պաշտոնական գրասենյակներ բացել Ռուսաստանի Դաշնությունում։

Դեռ անցյալ տարվա մայիսին Իլոն Մասկը հայտնել էր, որ ընկերությունը շուտով կարող է պաշտոնապես մուտք գործել ռուսական շուկա` հավելելով, որ Ռուսաստանը դիտարկում է որպես Tesla-ի արտադրության հնարավոր վայր:

 

 

 

 

 

 

 

 

 

fastnews-ads-banner