Logo

Hyundai Santa Fe-ն պատրաստվում է վաղ սերնդափոխության. առաջին լուսանկարները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:32 / 19.08.2022• LIFETECH
Hyundai Santa Fe

Խոսակցություններն այն մասին, որ Hyundai-ն ժամանակից շուտ կներկայացնի նոր Santa Fe-ն, հաստատվում են:

Այս տարվա գարնանը լուրեր տարածվեցին, որ հինգերորդ սերնդի Hyundai Santa Fe-ի՝ MX5 կոդային անվամբ, դեբյուտը կկայանա մինչև 2022 թվականի ավարտը, այսինքն՝ սպասվածից 8-10 ամիս շուտ: Կորեական ավտոարտադրողը շտապում է արդիականացնել քրոսովերը, որն արագ կորցնում է ժողովրդականությունը, և արդեն սկսել է հաջորդ Santa Fe-ի նախատիպի փորձարկումը։ Դա հաստատում են լուսանկարները, որոնք հայտնվել են Jungyoung Teak հեռուստաալիքի տրամադրության տակ։

Hyundai Santa Fe-1

Անցյալ տարի ներկա չորրորդ սերնդի Hyundai Santa Fe-ի վաճառքը նվազել է իր ամենամոտ մրցակցի՝ Kia Sorento-ի համեմատ: Այսպես, օրինակ, Հարավային Կորեայում վաճառվել է մոտ 57,5 հազար Santa Fe մեքենա, Sorento՝ 77 հազար։ Դա ազդել է Hyundai-ի որոշման վրա՝ արդիականացնել մոդելը նախատեսված ժամկետից շուտ:

Hyundai Santa Fe-2

Սպասվում է, որ հաջորդող Santa Fe-ն զգալիորեն ավելի մեծ կդառնա և կտեղափոխվի ամբողջական քրոսովերների հատված: Բացի այդ, Hyundai-ն կընդլայնի մոդելի հիբրիդային մոդիֆիկացիաների վաճառքի աշխարհագրությունը։ 

Hyundai Santa Fe-3

Դատելով լուսանկարներից՝ հաջորդ Santa Fe-ն կունենա վերնամասի բարձր գիծ,  առջևի զանգվածային բամպեր և ամբողջովին նոր օպտիկա: Սալոնում կփոխվեն դռների բռնակները և կհայտնվեն նոր պրոֆիլով նստատեղեր: Ենթադրվում է, որ լուսադիոդային եզրագծումները կլինեն նոր Santa Fe-ի ֆիրմային «ստորագրությունը»։
 

fastnews-ads-banner