Logo

Google Meet-ը կունենա բանավոր խոսքի ավտոմատ վերծանում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:24 / 12.10.2022LIFETECH
null

Այդ ֆունկցիան անպայման կօգնի, եթե միայն ձևացնեք, թե լսում եք:

Google-ը հայտարարել է, որ հանդիպումների ավտոմատ վերծանում է ավելացնում Meet վիդեոկոնֆերանսների ծառայությանը: Այժմ զանգի ժամանակ ասված ամեն ինչ կկրկնօրինակվի տեքստով: Նախկինում դա հնարավոր էր միայն երրորդ կողմի գործիքների օգնությամբ:

Ամբողջ վերծանումն անմիջապես կգնա «Google Փաստաթղթեր»: Մշակողները խոստանում են ավելի ուշ իրականացնել վերլուծական և այլ գործառույթներ տեքստի վերծանումների համար։

Չնայած գործառույթը հասանելի է անգլերենով հանդիպումների համար, սակայն 2023 թվականին կհայտնվի ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի և պորտուգալերենի աջակցություն:

Հատկանշական է, որ Microsoft Teams-ն արդեն մեկ տարի է, ինչ նմանատիպ հնարավորություն է առաջարկում անգլերենով հանդիպումների համար: Հաշվի առնելով Google-ի երկար պատմությունը խոսքի տեքստային այլ ծառայությունների հետ, մի փոքր տարօրինակ է, որ Meet-ին այդքան ժամանակ է պահանջվել նման հնարավորությունն ավելացնելու համար: Այդուամենայնիվ, լավ է ուշ, քան երբեք:

fastnews-ads-banner