Logo

Gizchina-ն ներկայացրել է լավագույն սմարթֆոնները`ըստ գնի և որակի 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:15 / 18.10.2022LIFETECH
null

Gizchina պորտալի խմբագիրները կազմել են գնի և որակի առումով լավագույն սմարթֆոնների յոթնյակը։ Նշվում է, որ ցուցակում սարքեր են, որոնց գործառույթները սովորաբար հասանելի են ավելի թանկ գաջեթներում։

Առաջին տեղում Samsung Galaxy M52 5G-ն է․ բավականին հզոր սմարթֆոն՝ հիմնված Snapdragon 778 չիպի վրա, որն առաջարկում է նաև բարձրորակ Super AMOLED էկրան՝ 120 Հց թարմացման արագությամբ և 5G ցանցերի աջակցությամբ: Ունի նաև բարձր ինքնավարություն, որը ձեռք է բերվում 5000 մԱ/ժ մարտկոցով: Որպես ավելի էժան այլընտրանք, Gizchina-ն խորհուրդ է տալիս նաև դիտարկել պարզեցված Galaxy A52 4G-ը:

Երկրորդ տեղում Poco F3 սմարթֆոնն է, որն իր ցածր գնով առաջարկում է ամենակայուն և բավականին հզոր Snapdragon 870 չիպսեթներից մեկը: LiquidCool 1.0 Plus սառեցման տեխնոլոգիայի հետ միասին սմարթֆոնը ցուցաբերում է բարձր հզորություն և կայուն աշխատանք՝ խաղերում: Poco F3-ն ունի նաև 120 Հց AMOLED էկրան, Dolby Atmos-ի աջակցություն և 4520 մԱժ մարտկոց:

Երրորդ տեղում OnePlus Nord CE 5G-ն է, որը ստացել է Snapdragon 750G 5G և մինչև 12 ԳԲ օպերատիվ հիշողություն, բարձրորակ AMOLED էկրան՝ 90 Հց թարմացման արագությամբ և եռակի տեսախցիկ՝ 64, 8 և 2 Մպ։

Թոփում ներառված են նաև Redmi Note 11 Pro-ն՝ 108 մեգապիքսել տեսախցիկով, անցյալ տարվա Google Pixel 6-ը, կոմպակտ Asus Zenfone 9-ը և Oppo Reno 8 Pro-ն:
 

fastnews-ads-banner