Logo

18 տարում առաջին անգամ Facebook-ի ակտիվ օգտատերերի կրճատում է նկատվում

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:08 / 03.02.2022Լուրեր

Mark Tsukenberg

Սոցիալական մեդիայի հսկա Facebook-ն իր 18-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ ամենօրյա ակտիվ օգտատերերի (DAU) կրճատում է գրանցել:

Facebook-ի մայր ընկերությունը՝ Meta Networks-ն ասում է, որ DAU-ները 3 ամսում (մինչև դեկտեմբեր) նվազել են մինչև 1.929 միլիարդ՝ նախորդ եռամսյակի 1.930 միլիարդի համեմատ:

Ընկերությունը նաև նախազգուշացրել է եկամուտների աճի դանդաղեցման մասին` TikTok և YouTube ընկերության մրցակցության պատճառով:

Meta-ի բաժնետոմսերը Նյու Յորքում առևտրային սակարկությունների ավարտից հետո ընկել են ավելի քան 20%-ով: Սոցիալական մեդիայի այլ բաժնետոմսերը, ներառյալ Twitter-ը, Snap-ը և Pinterest-ը, նույնպես կտրուկ անկում են գրանցել առևտրում: Meta-ն, որին պատկանում է Google-ից հետո աշխարհում երկրորդ ամենամեծ թվային գովազդային հարթակը, տուժել է նաև Apple-ի օպերացիոն համակարգի գաղտնիության փոփոխությունների պատճառով:

Մարկ Ցուկերբերգի խոսքով` ընկերության վաճառքի աճը տուժել է, քանի որ լսարանը, հատկապես երիտասարդ օգտվողները, հեռացել են մրցակիցների մոտ:

Աղբյուրը՝ BBC

 

fastnews-ads-banner