Logo

ESA-ն հրապարակել է Երկրի մագնիսական դաշտի սարսափազդու ձայները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:45 / 25.10.2022LIFETECH
Երկրի մագնիսական դաշտ-ձայն

Ավելի քան 5 րոպե տևող ձայնագրությունը նման է սարսափ ֆիլմի ֆոնային հնչյուններին:

Դանիայի Տեխնիկական համալսարանի գիտնականները Swarm արբանյակների մագնիսական ազդանշանները վերածել են ձայնայինի: Դա հնարավորություն է տվել պարզելու, թե ինչպես է հնչում Երկրի մագնիսական դաշտը․ այն բավականին վախեցնող է:

Հեղինակները փորձել են վերստեղծել մագնիսական դաշտի դղրդյունն արեգակնային բռնկման ժամանակ՝ 2011 թվականի նոյեմբերի 3-ին։ Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) մամուլի հաղորդագրության մեջ բացատրվում է, որ արբանյակային տվյալներից բացի, հեղինակներն օգտագործել են ավելի վաղ ունեցած աղբյուրները՝ դաշտի ճշգրիտ ձայնային պատկերը ստեղծելու համար:

 

Արդյունքում հնարավոր է եղել համատեղել գիտությունն ու արվեստը․ այս շաբաթվա ընթացքում առեղծվածային ձայները կհնչեն Կոպենհագենի կենտրոնական հրապարակում։ Ձայնի իսկության համար այն կհնչի գետնի մեջ փորված 30 բարձրախոսի միջոցով: Այդ պերֆորմանսը պետք է հիշեցնի մագնիսական դաշտի գոյության մասին և, թեև այն այնքան էլ հաճելի չի հնչում, առանց դրա մենք չէինք կարողանա ապրել մոլորակի վրա:

Երեք Swarm արբանյակները (Alpha, Bravo և Charlie), որոնք արձակվել են 2013 թվականին, օգտագործվում են ուսումնասիրելու համար, թե ինչպես է առաջանում Երկրի մագնիսական դաշտը: Դրա համար գրանցվում են մագնիսական ազդանշաններ, որոնք գալիս են ոչ միայն Երկրի ընդերքից, այլև մանթիայից, և օվկիանոսներից, ինչպես նաև իոնոլորտից և մագնիտոսֆերայից: Swarm-ը նաև թույլ է տալիս իմանալ ուղեծրում եղանակի մասին, իսկ երբեմն էլ բերում է նման անսովոր նորություններ:
 

fastnews-ads-banner