Logo

Coachella-ի փառատոնի կտրոնները NFT-ների տեսքով են լինելու

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:00 / 03.02.2022Լուրեր

Coachella NFT

Հատուկ աճուրդում Coachella-ն կվաճառի 10 կտրոն NFT-ի տեսքով։ Աճուրդը կսկսվի փետրվարի 4-ին։ Այս մասին հայտնում է երաժշտական ​​փառատոնի պաշտոնական կայքը։

NFT-անցաթուղթ ունեցողները կստանան մուտք դեպի Coachella ամբողջ կյանքի, ինչպես նաև հատուկ պայմաններ այս տարվա փառատոնի համար, որոնք ներառում են մուտք դեպի առաջին շարքի նստատեղեր, Sahara Tent  բեմ, և ճաշ հայտնի խոհարարի հետ:

Փառատոնի այս մոտեցումը FTX կրիպտո փոխանակման հետ համագործակցության արդյունք է։ Հասույթի մի մասը կտրամադրվի GiveDirectly, Lideres Campesinas և Find Food Bank բարեգործական կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքավորներին:

fastnews-ads-banner