Որպես անուն ընտրել են հինգին հաջորդող երկու կենտ թվերը՝ 7 և 9։
Չինական Chery ընկերությունը ղազախական լրատվամիջոցների հետ առցանց կոնֆերանսի շրջանակում բացահայտել է իր մոտակա արտադրական ծրագիրը: Ինչպես նշում է «Չինական ավտոմոբիլները», խոստումնալից շարքը ներառում է Omoda-ի միանգամից երկու նոր արտադրանք։ Մեքենաները կկոչվեն 7 և 9, ինչը հուշում է ավելի մեծ չափսերի մասին, քան արդեն թողարկված Omoda C5-ը:
Նախկինում Chery-ն չէր խոսում Չինաստանի համար նոր Omoda արտադրանքի մասին, իսկ այժմ չինացիները խոստանում են թարմացնել և ընդլայնել այս գիծը։
Ինչպես ենթադրում է «Չինական ավտոմոբիլները», պարտադիր չէ, որ այն ներառի հենց չինական Omodա-ն. հնարավոր է, որ մայր Chery-ի, պրեմիում Exeed-ի կամ Jetour-ի ապրանքանիշերի մոդելները ևս հայտնվեն այս պիտակի ներքո։
Չինաստանում Omoda-ի նորույթներից մեկը կարող է լինել T1EJ ներքին ինդեքսով քրոսովերը, որն արդեն լուսանկարել են փորձարկումների ժամանակ։ Նրա անունն ակնարկում է T1X պլատֆորմը, որը ներդրված է C5-ի հիմքում: Այն, իր հերթին, մինչև թողարկումն ուներ նմանատիպ անուն՝ T19C: Հնարավոր է, որ նորույթը ստանա ավելի մեծ չափսեր և դասական քրոսովերի ձև, որն առանձնացնում է նրան կուպեի նմանվող C5-ից։