Logo

Chery-ն ներկայացրել է 2022 մոդելային տարվա Tiggo 8 քրոսովերը՝ նոր ինտերիերով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:47 / 01.09.2022ԲԻԶՆԵՍ
Chery Tiggo 8-2022

Չինական Chery ընկերությունը ներկայացրել է Tiggo 8 թարմացված քրոսովեր, հայտնում է autohome.com.cn-ը։

Արտաքինից մեքենան առանձնապես չի փոխվել, ունի միայն նոր ցանց և մառախուղի լույսեր։ Խցիկում ավելի շատ փոփոխություններ կան։ Մեքենան ստացել է երկակի էկրան՝ 24,6 դյույմ անկյունագծով, նոր բազմաֆունկցիոնալ ղեկ և փոխանցման տուփի ջոյստիկ։

Chery Tiggo 8-1

Չինաստանում մեքենան կարելի է պատվիրել Sony Luxury պրեմիում համակարգով՝ 8 բարձրախոսով, օդի իոնիզատորով և նոր, ավելի հարմարավետ նստատեղերով։

2022 մոդելային տարվա թարմացված Chery Tiggo 8 քրոսովերը հագեցած է երկու շարժիչով: 1.5 TCI տուրբո շարժիչը (156 ձիաուժ) համակցված է «մեխանիկայի» կամ նոր վեցաստիճան «ռոբոտի» հետ։ 1.6 TGDI (197 ձիաուժ) էներգաբլոկը համադրված է յոթաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ: Քաշող են միայն առջևի անիվները:
 

fastnews-ads-banner