Logo

Bugatti Chiron-ի հաջորդը սերունդը կթողարկվի 2027-ին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:40 / 22.08.2022LIFETECH
Bugatti Chiron-2027

Այն կլինի հիբրիդ և ավելի կոմպակտ, քան գոյություն ունեցող մոդելն է։

Bugatti Chiron-ի դարաշրջանը մոտենում է ավարտին։ 2016-ին ներկայացված 1500 ձիաուժ հզորությամբ հիպերքարը վեց տարում բազում հատուկ տարբերակներ ունեցավ, իսկ օգոստոսին ցուցադրված Mistral ռոդսթերը, որն արդեն պաշտոնապես հայտարարվել է W16 շարժիչով վերջին մեքենան, կդառնա նրա կարապի երգը։ Չորս տուրբո բենզինային շարժիչը կփոխարինվի հիբրիդային էլեկտրական համակարգով, իսկ դա նոր հիպերքարը կդարձնի ավելի կոմպակտ, քան ֆրանսիական ապրանքանիշի ներկա ֆլագմանն է:

Bugatti-ի գլխավոր դիզայներ Ախիմ Անշեյդը Autocar-ին ասել է, որ գալիք մոդելը կկառուցվի նոր շասսիի շուրջ: Հսկայական W16 շարժիչից հրաժարվելը թույլ կտա կոմպակտ մեքենա ունենալ, որը կկրի կորպուսի բոլորովին այլ դիզայն, քան Chiron-ը, բայց հագեցած կլինի նույնքան բարդ աերոդինամիկայով:

Նոր արտադրանքի մասին տեղեկություններ չկան, բացառությամբ բենզին-էլեկտրական համարգի անցումը։ Bugatti-ի դիզայնի փոխտնօրեն Ֆրենկ Հեյլին խոստացել է, որ նոր մեքենան «նույնիսկ ավելի զարմանալի կլինի, քան-ըMistral » և, «որ իսկական հաճույք է աշխատել մոդելի վրա, քանի որ այն հիանալի տեխնոլոգիական նորարարություն է»։

Հայտնի է, որ գալիք հիբրիդային հիպերքարն ավելի թանկ կլինի, քան Bugatti W16 Mistral-ը, որը գնահատվում է հինգ միլիոն եվրո։ Մոդելի շնորհանդեսը կկայանա մի քանի տարի անց, քանի որ նորույթը շուկա դուրս կբերվի 2027 թվականին։
 

fastnews-ads-banner