Logo

Բոտտեգա Վենետայի ուղերձը հայտնվել է Չինական մեծ պատին

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:28 / 12.01.2022Լրահոս

Լուսնային Նոր տարվա տոնակատարության ժամանակ Բոտտեգա Վենետան Չինական Մեծ պատի մի մասը զարդարել է մեծ թվային էկրանով՝ բրենդի տարբերանշանով և «新 新 快» բառերով, որոնք նշանակում են «նոր և արագ»: Քարե արահետը ներկվել է բրենդի ֆիրմային կանաչ գույնով և վառ մանդարինի երանգով, ինչը չինական մշակույթում հաջողության և բախտի արտացոլումն է:

Բրենդը նաև հավաքածու է ներկայացրել, որը ստեղծվել է հատուկ Չինաստանի համար։ Այն ներառում է ապրանքանիշի ամենահայտնի պայուսակները՝ Jodie, Arco և Cassette՝ պատրաստված նոր չափսերով և ավանդական մանդարինի երանգով։ Բացի այդ, հավաքածուն ներառում է հագուստի և դասական Puddle, Flash և Stretch կոշիկների լայն տեսականի:

Բրենդը խոստացել է նվիրատվություն կատարել՝ աջակցելու Շանհայի լեռնանցքի վերակառուցմանը և պահպանմանը: 

fastnews-ads-banner