Boeing Aerospace Corporation-ը 450 միլիոն դոլար է ներդնում Wisk անօդաչու թռչող տաքսիների ստեղծման գործում: Այն Boeing-ի և Google-ի համահիմնադիր Լարի Փեյջի Kitty Hawk ընկերության համատեղ ձեռնարկությունն է։ Wisk-ից արդեն հայտնել են, որ Boeing-ի ներդրումը կդարձնի ստարտափն «իր տեսակի մեջ ամենալավ ֆինանսավորվող» ընկերություններից մեկը։
Wisk-ն աշխատում է էլեկտրական VTOL-ի վրա, որը թռիչք և վայրէջք կկատարի ուղղաթիռի նման: Wisk-ի՝ այլ ընկերություններից տարբերակիչ հատկությունն այն է, որ այն ցանկանում է մշակել անօդաչու VTOL:
«Մեր կարծիքով, Wisk-ի ռազմավարական մեծ առավելությունն այն է, որ այն շարժվում է ուղղակիորեն դեպի անօդաչու թռչող սարք՝ ներառելով դրա սկզբունքները նախագծման և զարգացման յուրաքանչյուր փուլում», - ասում է Boeing-ի ռազմավարության տնօրեն Մարկ Ալենը:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, Wisk-ը նախատեսում է իր թռչող տաքսին գործարկել մինչև 2028 թվականը։