Logo

BMW-ի մեքենաներում կհայտնվեն հին ձկնորսական ցանցերի դետալներ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:38 / 13.09.2022Լուրեր
BMW

Մաշված իրերը ջերմապլաստիկի հումք կհանդիսանան գերմանական մակնիշի մեքենաներում։

BMW-ի մեքենաներում կհայտնվեն ձկնարդյունաբերության թափոններից, մասնավորապես՝ հին ձկնորսական ցանցերից և պարաններից, պատրաստված դեկորատիվ տարրեր։ Դանիական PLASTIX ֆիրմայի շնորհիվ թափոնները կարող են վերածվել պլաստիկ գնդիկների, այնուհետև ջերմապլաստիկայի: Այս կերպ արտադրված բաղադրիչները ոչնչով չեն տարբերվում սովորականից, միայն թե դրանք 30 տոկոսով վերամշակվում են և մեկ քառորդով պակաս են արտանետում ջերմոցային գազեր։

BMW 1

Հաջորդ տարվանից BMW-ի և MINI-ի շարքում կհայտնվեն «վեգանական» ինտերիերով մեքենաներ։ Ընկերությունը երկար ժամանակ է, ինչ օգտագործում է Sensatec կաշվե կտորը նստատեղերի և վահանակի համար, սակայն ղեկի նոր հյուսքի շնորհիվ հնարավոր կլինի ամբողջությամբ հրաժարվել կենդանական ծագման նյութերից։ Ըստ BMW-ի՝ սինթետիկ կաշին ունի բնականի բոլոր հատկությունները, դիմացկուն է, շուտ չի քայքայվում։

BMW 2

Գերմանացիները նաև ակտիվորեն օգտագործում են Econyl կամ վերամշակված նեյլոն: Այն ստանում են արդյունաբերական պլաստմասսայից, գործվածքների մնացորդներից, հին գորգերից և ձկնորսական ցանցերից։ Econil թելերը հիմք են հանդիսանում BMW X1-ի և iX-ի հատակի գորգերի համար, սակայն դրանք կարելի է գտնել նաև այլ մակնիշների մեքենաներում:

Օրինակ՝ Mercedes-Benz EQS-ի հատակը և Audi urbansphere-ի նստատեղերի պաստառները պատրաստված են վերականգնված մանրաթելից:

BMW 3

Հին ձկնորսական ցանցերն ու պարանները հեշտությամբ վերածվում են դեկորատիվ տարրերի: Օգտագործելով դանիական PLASTIX-ի հետ համատեղ մշակված տեխնիկան, թափոնները մանրացնում են՝ վերածելով գնդիկների, որոնք այնուհետև օգտագործվում են ջերմապլաստիկների ձևավորման համար: Այս կերպ արտադրված բաղադրիչների գրեթե մեկ երրորդը պատրաստված է վերամշակված թափոններից, և առաջին անգամ արդյունաբերության մեջ BMW-ն պատրաստվում է դրանք օգտագործել տեսանելի մակերեսների համար։

Այժմ նոր մեքենաներում վերամշակված պլաստիկ դետալերի մասնաբաժինը կազմում է 20 տոկոս։ 2030 թվականին այդ ցուցանիշը կհասնի 40 տոկոսի։

BMW 4

Neue Klasse մոդելներն առաջինը կփորձարկեն «էկոլոգիապես մաքուր» պլաստիկը։ Այդ անվան տակ 2025 թվականին կհայտնվի նոր սերնդի լիթիում-իոնային մարտկոցներով հագեցած էլեկտրական մեքենաների մի ամբողջ սերունդ։

Մարտկոցներում կօգտագործվեն նոր մասեր, ընդ որում՝ կփոխվի ոչ միայն դրանց ձևաչափը (պրիզմատիկի փոխարեն՝ գլանաձև), այլև քիմիական բաղադրությունը։ Արդյունքում մեկ միավորի ծավալի տեսակարար հզորությունը կավելանա 20 տոկոսով, իսկ ընթացքի միջակայքը՝ 30-ով։
 

fastnews-ads-banner