Էլեկտրական մեքենան, որը կփոխարինի Audi R8-ին, կներկայացվի տասնամյակի կեսերին:
Բրիտանական Autocar-ը բացահայտել է, որ Audi-ն աշխատում է ներկա R8-ը V10 շարժիչով փոխարինելու ուղղությամբ. սուպերքարին կփոխարինի էլեկտրական մեքենան՝ հզոր մարտկոցով: Ըստ նոր տեղեկությունների՝ նորույթը կհայտնվի 2025 թվականին, և դրա համար հիմք կհանդիսանա Porsche-ի պլատֆորմը։ Լրագրողները երկու վարկած են հնչեցնում՝ կա՛մ դա կլինի Taycan-ի SSP Sport և հաջորդ սերնդի E-Tron GT, կա՛մ ամբողջովին նոր «քարշակ» էլեկտրական 718 EV-ից, որը դեռ չի ներկայացվել։
Յոթ տարի առաջ Audi-ում R8-ի էլեկտրիֆիկացումը չստացվեց: 2015-ին տեղի ունեցավ R8 e-tron-ի դեբյուտը, և ընդամենը մեկուկես անգամ արտադրելուց հետո դադարեցվեց թողարկումը․ մինչ այդ վաճառվել էր հարյուրից քիչ մեքենա: Էլեկտրամոբիլի ձախողումը շուկայում կապված է 1 միլիոն եվրո ոչ մատչելի» գնի հետ։ Այդ անհաջողությունից հետո Audi-ի պաշտոնյաներն ասացին, որ ընկերությունն այլևս չի նախատեսում արտադրել R8-ի էլեկտրական տարբերակը, քանի դեռ մարտկոցային տեխնոլոգիան հասանելի չի դարձել:
2021 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Audi-ն հրաժեշտ կտա մթնոլորտային V10 FSI շարժիչին ոչ շուտ, քան R8-ի թողարկումը։ Audi R8-ի «հրաժեշտի» հատուկ տարբերակը սպասվում է այս տարվա աշնանը կամ ձմռանը, և այն կարտադրվի առնվազն մինչև մոդելի վերջնական «թոշակի անցնելը»։