McDonald's-ի drive-thru ծառայության ստեղծման որոշման պատճառն Արիզոնայի մոտակայքում գտնվող Ֆորտ Հուաչուկա ռազմաբազան էր։
Այն ժամանակ բազայում տեղակայված զինվորներին արգելված էր հանրությանը համազգեստով ներկայանալ: Արդյունքում նրանք համազգեստով մեքենայով ներս ու դուրս էին անում և, անցնելով McDonald's-ի կողքով, չէին կարողանում կանգ առնել մի կտոր բան ուտելու համար:
Այսպիսով, 1975 թվականի հունվարի 24-ին բացվել է աշխարհում առաջին McDonald's drive-thru-ն (ծառայության տեսակ, որի ժամանակ ապրանքներ կարելի է ձեռք բերել՝ մեքենայից դուրս չգալով)՝ ի ուրախություն ինչպես տեղացի զինվորների, այնպես էլ քաղաքացիական անձանց: Ցուցանակը դեռ հպարտորեն գովազդում է ծառայությունը՝ որպես աշխարհում առաջինը: