Logo

Apple-ը ստեղծել է արբանյակային կապ iPhone-ի համար, բայց չի գործածում օպերատորների պատճառով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:08 / 30.08.2022IT
արբանյակային կապ-Apple

Apple-ն ավարտել է iPhone-ի համար արբանյակային կապի մոդուլի մշակումը: Այդ մասին հայտնում է 9To5Mac հրատարակությունը` հղում անելով հայտնի ինսայդեր Մինգ-Չի Կուոյին։ Լրատվամիջոցները, սակայն, նշում են, որ ընկերությունը չի կարող նոր գործառույթ իրականացնել օպերատորների հետ ունեցած խնդիրների պատճառով։

Ըստ Կուոյի՝ Apple-ն ուներ անհրաժեշտ տեխնոլոգիաներ այս տարբերակի աջակցությամբ սմարթֆոնների զանգվածային արտադրություն սկսելու համար նույնիսկ iPhone 13-ի թողարկման պահին: Բացի այդ, անցյալ տարվա բարելավումները հիմք են հանդիսացել iPhone 14-ի բազայի վրա ստեղծված նախատիպի համար։

Արբանյակային օպերատորներն Apple-ի համար եղել և մնում են հնարավորություններով օժտված iPhone թողարկելու հիմնական խոչընդոտ, ասել է Կուոն: Ենթադրվում է, որ ոչ անցյալ, ոչ այս տարի Apple-ը և կապի պրովայդերները չեն կարողացել գտնել բիզնես մոդել, որը կբավարարի երկու կողմերին: Միաժամանակ նշվում է, որ ամերիկյան ՏՏ հսկայի հետ բանակցություններում ամենամեծ առաջընթացը նկատվում է Globalstar օպերատորի հետ։ Սպասվում է, որ հենց նրա հետ է Apple-ն, ի վերջո, գործարք կնքելու։

Apple-ը ցանկանում է iPhone-ին ավելացնել արբանյակային կապ, որպեսզի իր հաճախորդները կարողանան հայտնել խնդրի մասին, եթե հայտնվեն արտակարգ իրավիճակներում: Կուոն ակնկալում է, որ բնական աղետների քանակի ավելացմանը, ինչպես նաև մոլորակում աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ արբանյակային կապի պահանջարկը կաճի նաև այլ սմարթֆոն արտադրողների շրջանում։
 

fastnews-ads-banner