Logo

Apple-ը նախատեսում է լինել նորագույն 3 նմ չիպեր թողարկող առաջին ընկերությունը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:49 / 15.09.2022• LIFETECH
Apple-A17 չիպեր

Դա բոլորովին նոր մակարդակ կլինի բջջային պրոցեսորների մշակման գործում։

Apple-ը մտադիր է հաջորդ տարի թողարկել A17 չիպեր iPhone 15 Pro-ի և M3 Mac-ի համար՝ մշակված 2-րդ սերնդի 3 նմ պրոցեսի վրա։ Դրանք կարտադրվեն թայվանական TSMC-ում:

Ըստ Nikkei Asia-ի՝ շուտով թայվանական գործարանը կսկսի N3E չիպերի արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների ներդրումը, ինչը թույլ կտա 2023 թվականի երկրորդ կեսին արտադրել A17 և M3։

N3E-ը TSMC-ի ներկա 3 նանոմետրային տեխնոլոգիայի արդիականացված տարբերակն է, որն այս տարի նոր սկսում է օգտագործվել: Հսինչժուում վերջին տեխնոլոգիական սիմպոզիումի ժամանակ TSMC-ը հայտարարել է, որ այն առաջարկում է ավելի լավ կատարողականություն և էներգաարդյունավետություն:

Apple-A17 չիպեր-1

Տեխնոլոգիայի առաջին տարբերակը՝ N3-ը, կգործարկվի iPad պլանշետների գալիք շարքի չիպերի համար, հավելել են ճապոնական աղբյուրները։ Պլանշետները սպասվում են այս տարի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Intel-ը ցանկանում է մուտք գործել նոր TSMC մշակումներ մինչև Apple-ը, սակայն ընկերությունը հետաձգեց նոր տեխնոլոգիայի իր ծրագրերը մինչև 2024 թվականը:

fastnews-ads-banner