Logo

Apple-ը լուռ հրաժարվել է չինացի խոշոր գործընկերոջից

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:35 / 01.09.2022• LIFETECH
Apple-Didi

Apple-ը լուռ լքել է չինական Didi-ի տնօրենների խորհուրդը։ 

Apple-ի կորպորատիվ զարգացման գծով փոխնախագահ Ադրիան Պերիկան լքել է չինական «Didi Global Inc.» ընկերության տնօրենների խորհուրդը, որն առավել հայտնի է համանուն տաքսի ծառայությամբ: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։

Հիմնական անձնակազմի ռոտացիայի մասին լրագրողները տեղեկացել են չինական ընկերության հաղորդագրությունից։ Bloomberg-ը փորձել է կապ հաստատել Apple-ի հետ՝ քննարկելու ընկերության քաղաքականության փոփոխությունները, սակայն ՏՏ հսկան հրաժարվել է մեկնաբանություններից։

Թե կոնկրետ ինչով է պայմանավորված «Didi Global Inc.»-ից Փերիկի հեռանալը՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով կամ գործընկեր ընկերությունում առկա խնդիրներով, հայտնի չէ։ Bloomberg-ը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ «Didi Global Inc.»-ը վերջին տարին տուրբուլենտ վիճակում էր։

2021 թվականի հունիսին տաքսիների ագրեգատորը հրապարակեց իր առաջին բաժնետոմսերն ԱՄՆ ֆոնդային բորսայում՝ հակառակ Պեկինի քաղաքական կամքի, ինչի համար Didi-ի հաճախորդը հեռացվեց չինական բջջային հավելվածների խանութներից։ Դրանից հետո «Didi Global Inc.»-ի բաժնետոմսերի գինը նվազեց 80%-ով։

fastnews-ads-banner