Logo

Apple-ը Քիմ Քարդաշյանի հետ ներկայացրել է Beats Fit Pro-ի երեք նոր գույները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:33 / 10.08.2022• LIFETECH
Beats Fit Pro

Գինը մնացել է նույնը։

Apple-ը գործակցել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ՝ ներկայացնելով անցյալ տարի հայտարարված Beats Fit Pro ականջակալների երեք նոր գունային տարբերակները: Երեք չեզոք երանգները կոչվում են «Լուսին», «Երկիր» և «Ավազաբլուր» (Dune):

«Ես ուզում էի հեռու պահել ինձ այն մտքից, որ ականջակալները պետք է վառ լինեն, որպեսզի հայտարարեն իրենց մասին: Այս գործակցությունն առանձնահատուկ է, որովհետև այն թույլ է տալիս ձեզ միաձուլվել կամ առանձնանալ, իսկ Beats-ը հայտնի է անհատականություն ցուցադրող ապրանքներ ստեղծելով»,- ասել է Քիմ Քարդաշյանը։

Beats Fit Pro

Ըստ բնութագրերի՝ ականջակալները չեն տարբերվում օրիգինալ մոդելից։

  • Դրանք նույնպես ստացել են Apple H1 չիպ, որը թույլ է տալիս արագ միանալ Apple սարքերին, լսել «Hey Siri» և սինքրոնանալ այլ գաջեթների հետ iCloud-ի միջոցով։
  • Առկա են տարածության մեջ գլխի դիրքին հետևող սենսորներ և Spatial Audio-ի աջակցություն, ինչպես նաև ականջի հետ կոնտակտի նոր սենսորներ, որոնց դեբյուտը եղել է AirPods 3-ում:
  • Ինչպես AirPods Pro-ն, այնպես էլ Beats Fit Pro-ն առաջարկում է աղմուկի ամբողջական չեղարկում և թափանցիկության ռեժիմ: Աղմուկի խլացուցիչն անջատելիս շարունակում է աշխատել ադապտացիոն էկվալայզերը, որը կարգավորում է ձայնը ձեր ականջների առանձնահատկություններին համապատասխան: 
  • Նորույթը նաև ստացել է IPX4 պաշտպանություն խոնավությունից և քրտինքից ու ավտոնոմ աշխատանք մինչև 7 ժամ առանց վերալիցքավորման։ Կափարիչը երկարացնում է շահագործման ժամանակը մինչև 30 ժամ։

 

Beats x Kim Beats Fit Pro-ի նոր տարբերակը 199 դոլարով կվաճառվի օգոստոսի 16-ից:
 

fastnews-ads-banner