Logo

Apple-ը ցուցադրել է 2-րդ սերնդի AirPods Pro-ն՝ աղմուկի չեղարկման բարելավմամբ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:27 / 09.09.2022• LIFETECH
AirPods Pro

Նոր հնարավորություններ՝ հին գնով

Ամիսներ տևած լուրերի արտահոսքերից հետո Apple-ը, վերջապես, պաշտոնապես ներկայացրեց թարմացված AirPods Pro-ն: Ի տարբերություն դիզայնի, որը մենք տեսել էինք արտահոսքերում, իրական արտադրանքն էական փոփոխություններ չի կրել. ամեն ինչ նույն տեսքն ունի:

Փոխարենը դրանց օգտագործումն ավելի հարմար է դարձել. այժմ յուրաքանչյուր ականջակալ և պատյան կարելի է առանձին որոնել Find My iPhone-ի միջոցով: Ականջակալները նաև ստացել են վերջին H2 չիփը՝ ձայնի որակը բարելավելու համար ավելի բարձր թողունակությամբ:

AirPods Pro-2022

iOS 16-ի միջոցով օգտատերերը կկարողանան անհատականացնել շրջապատող ձայնը: Կարգավորումների համար բավական են iPhone-ի տեսախցիկները:

Կարևոր թարմացումը բարելավված աղմուկի չեղարկումն է. Apple-ը պնդում է, որ AirPods Pro 2-ը հեռացնում է երկու անգամ ավելի շատ կողմնակի աղմուկ, քան առաջին տարբերակը: Աղմուկի պասիվ հեռացման համար հավաքածուն այժմ ներառում է XS չափի ականջակալներ, որոնց շնորհիվ դրանք կարող են կրել նաև նրանք, ում համար S չափսը մեծ է:

AirPods Pro-2

Մեծացել է նաև ինքնավար աշխատանքի տևողությունը՝ մեկ լիցքավորմամբ՝ մինչև 6 ժամ, իսկ պատյանով՝ մինչև 30 ժամ։

Ականջակալների նախնական պատվերները կսկսեվն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, իսկ վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 23-ից՝ 249 դոլարով։
 

fastnews-ads-banner