Bloomberg-ի վերլուծաբան Մարկ Գուրմանը բացահայտել է ամերիկյան Apple կորպորացիայի՝ այս տարի նոր ապրանքներ թողարկելու ծրագրերը։ Նրա խոսքով` դա կլինի նոր ապրանքատեսակների ամենալայն տեսականի։
Նոր ապրանքների շարքում կլինեն՝
- Ամբողջովին վերափոխված MacBook Air
- Նոր iPad Pro
- Ավանդական առաջատար սմարթֆոններ
- MacBook Pro-ի մատչելի տարբերակը
- Թարմացված MacBook Air, iMac
- Բյուջետային iPad և iPad Pro
- Նոր AirPods Pro
- 3 Apple Watch
Վերլուծաբանի խոսքով՝ Apple-ի առաջին միջոցառումը տեղի կունենա գարնանը։ Երկրպագուներն անհամբերությամբ են սպասում միջոցառմանը, քանի որ պետք է ներկայացվի 5G iPhone SE-ն: