Logo

Apple Watch-ն օգնել է փրկել 12-ամյա աղջկան քաղցկեղից

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:34 / 26.10.2022LIFETECH
null

Apple Watch-ն օգնել է հայտնաբերել քաղցկեղի վաղ փուլը 12-ամյա աղջկա օրգանիզմում։ 

Apple Watch-ի խելացի ժամացույցն օգնել է հայտնաբերել 12-ամյա Իմանի Մայլսի մոտ քաղցկեղը վաղ փուլում: Այդ մասին հայտնում է GizmoChina հրատարակությունը։

Աղջիկը նկատել է, որ ժամացույցը սկսել է հաճախակի տեղեկացնել իրեն սրտի աշխատանքի աննորմալ բարձր հաճախականության մասին։ Անհանգստացած ծնողները որոշել են երեխային տանել հիվանդանոց՝ կանխարգելման նպատակով, որտեղ պարզվել է, որ Apple Watch-ի գրանցած անոմալիան առաջացել է կույրաղիքի բորբոքումից։

Աղջկան վիրահատել են, որի ժամանակ պարզվել էր, կույրաղիքի բորբոքումն իրականում քաղցկեղային ուռուցք է, որն արդեն սկսել է տարածվել այլ ներքին օրգանների վրա։ Իմամիին ուղարկել են մետաստազների հեռացման վիրահատության, որը հաջող է անցել։

Աղջկա մայրն ասել է, որ երախտապարտ է Apple Watch-ին հայտնաբերված անոմալիայի համար։ Բժիշկները հաըտարարել են, որ եթե ժամացույցը չլիներ, ամենայն հավանականությամբ, քաղցկեղի ախտանիշները շատ ավելի ուշ կհայտնվեին։ Այդ ժամանակ Իմամին կարող էր այլևս չփրկվել:
 

fastnews-ads-banner