Իսկ Windows 11-ի «Լուսանկարները» կունենան ամբողջական ինտեգրում iCloud-ի հետ:
Microsoft-ը հայտարարել է, որ հաջորդ տարի Apple TV և Apple Music համակարգչային հավելվածները հասանելի կլինեն Windows-ում: Դրանք հնարավոր կլինի ներբեռնել Microsoft Store-ից: Ծրագրերի նախաբետա տարբերակները կհայտնվեն մոտ ժամանակներս։
Apple-ի հետ գործակցությունը տարածվում է նաև անձնական մեդիաներում՝ Windows 11-ի համար նախատեսված «Լուսանկարներ» հավելվածին կցված էiCloud-ը: Դա նշանակում է, որ Windows-ի օգտատերերը կկարողանան Microsoft-ում անխափան դիտել իրենց iCloud գրադարանը ստանդարտ հավելվածում:
Այս ինտեգրումը շատ ավելի հեշտ և հարմար կդարձնի պատկերների հետ աշխատելը, լրացուցիչ հավելվածների կարիք չի լինի: Տեխնոլոգիայի բետա տարբերակն արդեն հասանելի է Windows Insider ծրագրի անդամներին, իսկ հանրային գործարկումը տեղի կունենա առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։
Ավելի վաղ Apple Music հավելվածը հասանելի է դարձել Xbox-ի օգտատերերին: