Logo

950 ժամ առանց լիցքավորման․ ներկայացվել է Razer անլար մկնիկը 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:40 / 27.10.2022LIFETECH
Razer

Razer-ը թողարկում է 950 ժամ ավտոնոմ աշխատող անլար մկնիկ համակարգչի համար։

Razer-ը ներկայացրել է Sanrio Limited Edition անլար համակարգչային մկնիկը, որը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել մինչև 950 ժամ: Այդ մասին հայտնում է GizmoChina հրատարակությունը։

Բացի գրեթե 40 օր տպավորիչ ինքնավար աշխատանքը, մկնիկը ստացել է լազեր՝ 1000 Հց արագությամբ և 1800 dpi օպտիկական սենսորով: Ունի հիշողության մոդուլ նախադրյալները պահելու համար և ծրագրավորվող վեց ստեղներ:

Sanrio Limited Edition-ի անլար կապի համար պատասխանատու է Hyperspeed տեխնոլոգիան, որը հիմնված է Bluetooth-ի վրա՝ 2,4 ԳՀց հաճախականությամբ: Դրա շնորհիվ նոր մոդելն ավելի քիչ է ուշացնում ազդանշանը, քան ստանդարտ մկնիկը։

Նորույթը կշռում է մոտ 60 գրամ՝ առանց երկու AAA մարտկոցների։

Sanrio Limited Edition-ը հասանելի է երեք դիզայնով: Բոլոր դեպքերում օգտագործվում է պատյանի սպիտակ գույնը, սակայն կիրառվում են տարբեր պատկերներ՝ նապաստակ, կատու կամ շուն։ Նորույթը վաճառվում է 60 դոլարով։

Ավելի վաղ Razer-ը ներկայացրել է Edge շարժական խաղային կոնսոլը։

fastnews-ads-banner