Logo

840 միլիոն դոլարանոց իրերի վաճառքով զբաղվող «Christie's» աճուրդի տան կայքը ենթարկվել է կիբերհարձակման

18:40 / 23.05.2024Լուրեր
null

«Christie's» աճուրդի տան 840 միլիոն դոլարանոց (670 միլիոն ֆունտ ստեռլինգ) նկարները ենթարկվել են կիբերհարձակման, - հայտնում է BBC-ն: Ըստ պարբերականի՝ գնորդները չեն կարողանում մտնել կայք, քանի որ այն խափանված է: Աճուրդում ներառված են Վինսենթ Վան Գոգի 35 մլն դոլար արժողությամբ նկարներից, հազվագյուտ հանդիպող գինիներ և ժամացույցների հավաքածուներ, այդ թվում՝ Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ժամացույցը:

Կայքը կիբերհարձակման է ենթարկվել անցյալ շաբաթ, բայց աճուրդի տունը կարողացել է ուրբաթ Ժնևում կազմակերպել ժամացույցների բարեգործական աճուրդը, որը հետաձգվել էր 2023 թվականի սկզբից: «Christie's»-ի Նյու Յորքի աճուրդը կսկսվի երեքշաբթի՝ արվեստի կոլեկցիոներ Ռոզա դե լա Կրուզի գործերի վաճառքով, որին կհաջորդեն 20-րդ և 21-րդ դարերի արվեստի հավաքածուները: 500 միլիոն դոլար գնահատվող 20-րդ դարի արվեստի հավաքածուն ներառում է Պաբլո Պիկասոյի, Ջորջիա Օ'Քիֆի և Էնդի Ուորհոլի աշխատանքները: Գնորդները դեռ չեն կարող օգտվել կայքից, սակայն կկարողանան առցանց գին առաջարկել՝ օգտագործելով «Christie's Live» ծառայությունը:

fastnews-ads-banner