Logo

75 միլիոն դոլար արժողությամբ սուպերնավը կես գնով վաճառվել է առեղծվածային գնորդին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:32 / 30.09.2022LIFETECH
Axioma-Սուպերնավ

Չնայած ռեզերվային գին չուներ, Axioma-ն՝ աճուրդի հանված առաջին առգրավված սուպերզբոսանավն, առեղծվածային գնորդին վաճառվել է 37,5 միլիոն դոլարով: Վաճառքից ստացված հասույթի մեծ մասը կուղղվի ամերիկյան խոշորագույն բանկերից մեկին՝ JPMorgan-ին:

Դմիտրիևիչ Պումպյանսկու` 75 միլիոն դոլար արժողությամբ Axioma-ն առաջին ձերբակալված սուպերզբոսանավն է, որն աճուրդի են հանել իշխանությունները։ 236 ոտնաչափ նավը Ջիբրալթարի Ադմիրալական դատարանը վաճառել է ուղիղ 37 500 055 դոլարով: Զբոսանավը մուրճի տակ է հայտնվել գրեթե մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 23-ին, իսկ վաճառքն ավարտվել է երեկ։ Զարմանալի է. ակնկալվում էր, որ այն կվաճառվի գրոշներով, մինչդեռ  վեցհարկանի նավը՝ լողավազանով և կինոդահլիճով, վաճառվեց պատկառելի 37,5 միլիոն դոլարով: Axioma-ն առգրավվել էր մարտին՝ Թուրքիա մեկնելիս:

Սուպերնավ 1

Նավը շարժվել է դեպի Ջիբրալթար, որտեղ անմիջապես նրա վրա են բարձրացել պետական տեսուչները։ Դմիտրի Պումպյանսկու գեղեցիկ կապույտ նավը ներքաշված էր 12,5 միլիոն դոլարի վարկային վեճի մեջ JP Morgan Chase ներդրումային բանկում:

Սուպերնավ 2

Հսկայական վարկը մարելու լավագույն միջոցը 236 ֆուտանոց զբոսանավը վաճառելն էր։ Ադմիրալական մարշալն աճուրդում ստացել է 63 հայտ՝ 75 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավի համար, հայտնում է Gibraltar Chronicle-ը: Նավապետը խոստովանել է, որ Axioma զբոսանավը մոտ 41 մլն դոլար է բերել։

Սուպերնավ 3

Դինամիկ շարժիչով զբոսանավն, ի վերջո, վաճառվել է առեղծվածային սեփականատիրոջը, որը 37,5 միլիոն դոլար է վճարել 75 միլիոն դոլար արժողությամբ նավի համար: JP Morgan-ում ավանդներն ամբողջությամբ մարվում են տոկոսներով և ծախսերով: Լրացուցիչ 8 միլիոն դոլարը կուղղվի Ջիբրալթարի պետական գանձարան՝ նավի գտնվելու ընթացքում գոյացած հարկերի և վճարների համար:

Սուպերնավ 4

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ գաղտնի գնորդը «Dunya Yachts» նավաշինարարական ընկերությունից է, որը կառուցել է Axioma-ն Պումպյանսկու համար: 
 

fastnews-ads-banner