Աշխարհը վերջին ամիսներին խոսում է, թե ինչպես է հարավկորեական կինոն՝ The Squid Game-ը, գերազանցել Netflix-ի դիտումների ռեկորդները։ Այս իրադարձությունների ֆոնին ասիական երկիրն անվանում են մեր ժամանակի մշակութային հսկա: Հենց Հարավային Կորեան է թելադրում, թե ինչ հագուստ, երաժշտություն և տեխնիկական նորարարություններն են առավել նորաձև:
Մի քանի առանձնահատկություն, որով Հարավային Կորեան տարբերվում է մնացած բոլոր երկրներից՝
Ռոբոտներ – շատ սովորական երևույթ
Հարավային Կորեան ռոբոտաշինության ոլորտում աշխարհի առաջատար երկրներից է։ Այստեղ ռոբոտներն օգտագործվում են բազմաթիվ ոլորտներում և պատրաստվում են այլ երկրներում օգտագործման համար։ Կորեայի քաղաքների հասարակական և արդյունաբերական վայրերում կարելի է տեսնել ռոբոտ խոհարարների, վարորդների և էլեկտրական աշխատողների՝ առանց մի գրամ զարմանալու:
Կորեացիները փաթեթավորման կարիք չունեն
Կորեայում ընդունված չէ ինչ-որ տեղ տեղափոխելիս սեփական իրերը փաթեթավորել։ Կան հատուկ ընկերություններ, որոնք կազմակերպում են գույքի տեղափոխումը մի վայրից մյուսը։ Նոր տուն մտնելիս վարձակալներին տրվում են հատուկ կպչուն պիտակներ, որոնցով նրանք պետք է նշեն անսարքություններն ու այլ թերություններ, որոնք գույքի սեփականատերը պետք է շտկի:
Խելացի տեխնոլոգիա
Կորեացիները պաշտում են բոլոր տեսակի նորարարությունները, մասնավորապես՝ բազմաֆունկցիոնալ կենցաղային տեխնիկան: Օրինակ՝ սառնարանի դուռը կարող է ունենալ ներկառուցված էկրան, որը գործում է որպես պլանշետ, նշումների նոթատետր, ինչպես նաև ներսում առկա ապրանքները ցուցադրում առցանց:
Կորեացիները ստուգում են օդի մաքրությունը
ՆԱՍԱ-ի տվյալներով՝ Սեուլն օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակն ունեցող քաղաքներից մեկն է աշխարհում։ Պատճառը սրընթաց աճող արդյունաբերականացումն է։ Տնից դուրս գալուց հարավկորեացիները ստուգում են եղանակը կանխատեսողների հաշվետվությունները։ Փոշու մակարդակը գերազանցելու դեպքում կորեացիները դուրս չեն գալիս տնից, այլ սպասում են բարենպաստ պայմանների։
Հարավային Կորեան պատրաստվում է քամելեոնի հագուստ թողարկել
Հարավային Կորեայի գիտնականները ստեղծել են արհեստական կաշի, որը ֆունկցիոնալ առումով նման է քամելեոնի մաշկին: Նյութը, օգտագործելով հատուկ թանաք, փոխում է գույնը՝ կախված ջերմաստիճանից և կառավարվում է ճկուն տաքացուցիչներով: Նման տեխնոլոգիաները նախատեսվում է կիրառել հագուստի արտադրության և մեքենաների ձևավորման մեջ։
Կորեական կինոն արժանի մրցակից է Հոլիվուդին
«Մակաբույծներ» և «Կաղմարների խաղը» ֆիլմերի մասին չի խոսել միայն ծույլը: 2019 թվականին Օսկարի գլխավոր դափնեկիրը հարավկորեական կինոարդյունաբերության ֆիլմն էր՝ «Մակաբույծներ»-ը։ 2021 թվականին՝ «Կաղմարների խաղը»: Վերջինս դարձել է Netflix-ի պատմության մեջ ամենաշատ դիտված հեռուստասերիալը։ Կորեացիները չեն բավարարվում այս արդյունքներով. սերիալը կունենա շարունակություն: