Ստորգետնյա բունկերներ, գաղտնի գոտիներ, ամբողջական կղզիներ և լաբորատորիաներ՝ շրջապատված գաղտնիքներով ու առեղծվածներով: Առանձնացրել ենք ամենաարգելված վայրերը, որտեղ նույնիսկ ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանց մուտքն արգելված է։
Համաշխարհային սերմնապահեստարան (Svalbard Global Seed Vault)
Հսկայական խցիկ, որը գտնվում է Նորվեգիայում. խորությունը հասնում է 140 մետրի, իսկ անվտանգության միջոցները տպավորիչ են այն պատճառով, որ ներսում պահվում է տարբեր մշակաբույսերի մոտ հարյուր հազար միլիոն սերմ։ Պահեստը ստեղծվել է լուրջ աղետներից խուսափելու դեպքում, որոնք համաշխարհային բնույթ են կրելու։ Յուրաքանչյուր երկիր ունի իր խցիկը:
Սուրտսեյ կղզի (Surtsey island)
Գոտի 51 (Area 51)
Մինչև 2013 թվականը ԱՄՆ կառավարությունը ջանասիրաբար հերքում էր որևէ փաստ և լուրեր Գոտի 51-ի մասին՝ պնդելով, որ իրենց երկրում նման բան չկա։ Այժմ այն մոլորակի ամենափակ և առեղծվածային ռազմաբազան է։ Գտնվում է Լաս Վեգասից 135 կմ հեռավորության վրա և իդեալական վայր է թե՛ նոր զինատեսակների և թե՛ նոր ռազմական զարգացումների փորձարկման համար։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ գոտին ձևավորվել է այլմոլորակայինների տիեզերանավի վթարի վայրում, և հենց դա էր ամբողջ աշխարհից թաքցնելու պատճառը:
Հյուսիսային Սենտինել կղզի (North Sentinel Island)
Կղզին գտնվում է Հնդկաստանի ափերի մոտ և փակ է դրա վրա բնակվող աբորիգենների պատճառով։ Քաղաքակրթությունը նրանց դեռ չի հասել, հետևաբար Հնդկաստանի կառավարությունը որոշել է չմիջամտել ցեղի կյանքին: Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ հզոր ցունամին ծածկեց կղզին և մայրցամաքից ուղղաթիռներ օգնության հասան, աբորիգենները սկսեցին նետով հարվածել, ինչն իր հերթին հաստատեց նրանց կյանքին չմիջամտելու դիրքորոշումը:
Լասկո քարանձավ (Lascaux Cave)
Ֆրանսիայում գտնվող բնության յուրահատուկ երևույթ. քարանձավի պատերին կան արտասովոր ու յուրահատուկ գծանկարներ, որոնք ավելի քան 17 հազար տարվա վաղեմություն ունեն։ Երկար ժամանակ Լասկո քարանձավը հիանալի վայր էր էքսկուրսիաների համար, բայց շուտով պատկերները սկսեցին անհետանալ։ Կա տեսություն, որ պատճառը մարդկանց արտաշնչած ածխաթթու գազն է, հետևաբար քարանձավը փակեցին այցելությունների համար:
Վատիկանի գաղտնի արխիվներ (Archivum Secretum Apostolicum Vaticanum)
Հռոմի պապն ունի անթիվ գրականություն, որը ներառված է նրա` Հռոմում Վատիկանի պատերի ներսում գտնվող անձնական արխիվում: Միայն դարակների երկարությունը 90 կիլոմետր է։ Ըստ չհաստատված տեղեկությունների՝ գրքերի և նյութերի մոտ կեսն օկուլտիստական գրականության հավաքածուներ են ամբողջ աշխարհից։
Նիհաուի կղզի (Ni‘ihau)
Այս կղզին 18-րդ դարի վերջից պատկանում է Ռոբինսոն ընտանիքին, և հյուրեր չեն ընդունում։ Կղզում չկան քաղաքակրթության նշույլներ և տեխնոլոգիական զարգացումներ, ինչպիսիք են ինտերնետը, բջջային կապը, ճանապարհները, մեքենաները և խանութները: Էլեկտրաէներգիան արտադրվում է այլընտրանքային աղբյուրներից։ Եթե հարազատներից մեկը լքել է կղզին, ապա նա կարող է վերադառնալ այնտեղ միայն հրավերով։