Logo

30 օրից Հայաստան ներկրված 237 ավտոբուս դուրս կգա երթուղի

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:17 / 16.03.2023ԲԻԶՆԵՍ
null

Կառավարության հերթական նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ինչպես չինական արտադրության 150 «Zhongtong», այնպես էլ եվրոպական արտադրության 87 «MAN» ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան։ Փոխքաղաքապետը նշեց, որ բոլոր ավտոբուսներն ապահովված են վարորդերով, որոնք սպասում են մաքսազերծման գործընթացի ավարտին` երթուղի դուրս գալու համար։

Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ նախապես խոստացել էին «MAN» ավտոբուսները երթուղի դուրս բերել մարտի 1-ից, սակայն ծրագրի ժամկետները երկարացվել են, ինչի համար ներողություն խնդրեց երևանցիներից։

«Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 87 MAN 12 մետրանոց և 150 Zhontong,  կկարողանան տեսնել Երևան քաղաքում։ Ցավոք սրտի, դա մեր մեղավորությունն է, մեր պատասխանատվությունն է, և ես դրա համար ներողություն եմ խնդրում։


Ինչ վերաբերում է այս ավտոբուսների շահագործմանը, մոտավորապես 30 օրից նոր ավտոբուսները գիծ կմտնեն։ Զուգահեռ մրցույթներ ենք անցկացնում, կա որոշակի գործընթաց»,- ասաց Ավինյանը։

fastnews-ads-banner