Logo

2023-ին գիտությանը կհատկացվի 6,5 մլրդ դրամով ավելի գումար, քան այս տարի. նախարար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
19:18 / 29.09.2022LIFETECH
null

2023 թվականին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին կհատկացվի 250 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 10,3 տոկոսով: Այդ մասին կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի նիստում հայտնել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով եկող տարվա բյուջեի նախագիծը:

«Կրթությանը հատկացվող միջոցների հանրագումարը կկազմի մոտ 208 մլրդ դրամ՝ մոտ 21 մլրդ դրամով ավելի»,-ասել է նախարարը։

Ըստ Խաչատրյանի՝ գիտությանը հատկացվող միջոցները կգերազանցեն 36 մլրդ դրամը, ինչն ավելի քան 6,5 մլրդ դրամով ավելի է, քան այս տարվա համար սահմանված հատկացումներն են:
 

fastnews-ads-banner