Logo

2023-ին Google Chrome բրաուզերը չի աջակցի Windows-ի հանրահայտ տարբերակին 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:11 / 26.10.2022LIFETECH
Google Chrome-Windows 7

Google Chrome-ը հաջորդ տարի կդադարեցնի Windows 7-ի աջակցությունը:

2023 թվականին Google-ը կթողարկի Chrome բրաուզերի վերջնական տարբերակը Windows 7-ի և Windows 8.1-ի համար, որից հետո այլևս չի աջակցի օպերացիոն համակարգի այս հին տարբերակներին։ Այդ մասին հայտնում է The Verge պորտալը։

Չնայած, որ Windows 7-ը թողարկվել է դեռևս 2009 թվականին, և Microsoft-ի կողմից դրա պաշտոնական աջակցությունն ավարտվել է երկու տարի առաջ, այն դեռ օգտագործում են հսկայական թվով մարդիկ ամբողջ աշխարհում. անցյալ տարի այդ ցուցանիշը մոտ 100 միլիոն մարդ էր: Սա նշանակում է, որ միլիոնավոր օգտատերեր շուտով կմնան առանց պատչերի Chrome-ում, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում ցանցում նրանց անվտանգության համար։

Ինչպես նշում է պորտալը, Windows 7-ի և Windows 8.1-ի վերջնական տարբերակի թողարկումից հետո Google Chrome բրաուզերը կշարունակի աշխատել, սակայն թարմացումների բացակայության պատճառով դրա օգտագործումը ցանկալի չի լինի։ Օգտատերերին խորհուրդ է տրվում կատարելագործել օպերացիոն համակարգի ավելի ակտուալ տարբերակը մինչև հաջորդ տարի:

fastnews-ads-banner