Logo

2021 թվականի 5 ամենահայտնի միավորումները

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 04.01.2022LIFETECH
ամենահայտնի միավորումները

Սա անշուշտ երկար և հոգնեցուցիչ տարի էր՝ COVID-19-ի սահմանափակումների ֆոնին, բայց 2021 թվականը շատ հայտնիների համար նաև սիրո տարի էր:

Ադել և Ռիչ Փոլ

GettyImages 1329282052 - 2021 թվականի 5 ամենահայտնի միավորումները

Այն նաև Ադելի տարին էր (կրկին). երգչուհին նոր ալբոմ է թողարկել և ամուսնալուծությունից հետո իր կյանքի մասին պատմել Vogue-ից Էբբի Ագիրեին: Հարցազրույցի ընթացքում Ադելը շեշտել է նաև սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ իր նոր հարաբերությունների մասին:

Մեգան Ֆոքս և Գան Քելլի

GettyImages 1320412818 960x1440 - 2021 թվականի 5 ամենահայտնի միավորումները

Այս երկուսը սկսել են հանդիպել 2020 թվականին: Vogue-ից Քրիստիան Ալլերը զույգի մասին խոսելիս ասել է.

«Սա զույգ է, որին ցանկանում ես տեսնել»:

Օլիվիա Ուայլդ և Հարի Սթայլս

4ws97hHG 960x960 - 2021 թվականի 5 ամենահայտնի միավորումները

Բավականին մեծ տարիքային տարբերություն կա Booksmart-ի 37-ամյա ռեժիսորի և նրա 27-ամյա փոփ աստղի միջև, բայց… ո՞ւմ է դա հետաքրքրում: Ինչպես Vogue-ից Միշել Ռուիզն է գրել, «Ուայլդն ու Սթայլը հանդիպում են. սա սկանդալ է, եթե կարծում եք, որ 36-ամյա կանայք և մայրերը արժանի չեն ամուսնալուծությունից հետո շարունակել իրենց կյանքը: Ինչպե՞ս չի ավարտվել Ուայլդի կյանքը: Ինչպե՞ս է նա համարձակվում դեռ մի բան էլ ծաղկել»:

Զոե Կրավից և Չենինգ Տատում

GettyImages 1340308127 960x1144 - 2021 թվականի 5 ամենահայտնի միավորումները

Զույգին միասին նկատել են օգոստոսին այն բանից հետո, երբ Կրավիցը Deadline-ին ասել է իր ռեժիսորական դեբյուտում՝ Pussy Island-ում Տատումի հետ համագործակցելու մասին.

«Ես այնպիսի զգացողություն ունեի, որ նա իսկական ֆեմինիստ է և ցանկանում է համագործակցել մեկի հետ, որն ակնհայտորեն հետաքրքրված է այս թեմայի ուսումնասիրությամբ»:

Եվ հենց սա մեծ թռիչք էր զույգի համար ինքնատիպ ոճ ստեղծելու ուղղությամբ, և, իհարկե, Citi Bikes-ն ավելի զվարճալի դարձնելու համար:

Ջենիֆեր Լոպես և Բեն Աֆլեք

GettyImages 1237018567 960x1105 - 2021 թվականի 5 ամենահայտնի միավորումները

Բենիֆերը վերադարձել է: Այս նոր վերածնված A-listers զույգի մասին բառացիորեն շատ տեսություններ կան, և այն փաստը, որ «նրանք իսկապես սիրահարված են» և այն որ «սա ողղակի մեծ PR է» նույնքան իրատեսական կարող են լինել:

 

 

 


fastnews-ads-banner