Logo

2021 թվականի 5 ամենաաղմկոտ հարսանիքները

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 20.12.2021Լրահոս
celeb weddings - 2021 թվականի 5 ամենաաղմկոտ հարսանիքները

Եթե ​​2020 թվականին գրեթե բոլոր հարսանիքները պետք է չեղարկվեին կամ հետաձգվեին անորոշ ժամանակով, ապա 2021 թվականին կարանտինային սահմանափակումների մեղմացմամբ, շատ հայտնիներ կարողացել են տոնակատարություններ անցկացնել։

Ամփոփելով 2021 թվականի արդյունքները՝ Vogue.ua-ն հավաքել է հայտնիների ամենագեղեցիկ հարսանեկան արարողությունները։ 

Փերիս Հիլթոն և Քարթեր Ռեյմ

2021 թվականի նոյեմբերի 11-ին Փերիս Հիլթոնն ամուսնացել է գործարար Քարթեր Ռեյմի հետ, ում հետ հանդիպել է մոտ երկու տարի։ Տոնակատարությունը տևել է 3 օր։ Պաշտոնական հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հարսնացուի հանգուցյալ պապ Բարոն Հիլթոնի Bel Air կալվածքում։ Հարսնացուն ընտրել է ժանյակավոր Oscar de la Renta զգեստ՝ փափուկ կիսաշրջազգեստով և շքեղ երկար շղարշ՝ ծաղկավոր ասեղնագործությամբ։ Առանձնատան ընդունելությանը հաջորդել է Սանտա Մոնիկա Պիերի կառնավալը, որին էլ հաջորդել է սև փողկապի երեկույթը: Բացի հիմնական զգեստից Փերիս Հիլթոնը ներկայացել է ևս 3 կերպարով՝ Galia Lahav բրենդի էլեգանտ զգեստ՝ փքված կիսաշրջազգեստով, Pamella Roland բրենդի թիկնոցային զգեստ՝ ուլունքներով և քարերով և Oscar de la Renta կարճ կոկտեյլային զգեստ: Հարսանիքի հյուրերի ցանկում էին բազմաթիվ հայտնիներ՝ Քիմ Քարդաշյանը, Էմմա Ռոբերթսը, Քայլ Ռիչարդսը, Փոլա Աբդուլը, Էշլի Բենսոնը և այլք:

jcv07501 61924c256b21e 61b347d8d30c0 960x1440 - 2021 թվականի 5 ամենաաղմկոտ հարսանիքները

Գվեն Ստեֆանի և Բլեյք Շելթոն

Գվեն Ստեֆանին և նրա սիրելին՝ Բլեյք Շելթոնը, ում հետ նա հանդիպել է 6 տարի, պաշտոնապես ամուսնացել են  2021 թվականի հուլիսի 3-ին։ Հարսանիքը տեղի է ունեցել Շելթոնի՝ Օկլահոմայում գտնվող ռանչոյում, որտեղ նա մատուռ է կառուցել Գվենի հետ ամուսնանալու համար: Հարսնացուն իր հարսանեկան տեսքը վստահել է լեգենդար Վերա Վոնգին, որը նրա համար 2 զգեստ է պատրաստել։ Առաջին հանդերձանքը մետաքսե ժորժետից էր՝ խորը սրտաձև դեկոլտեով և նուրբ շղարշե երկար կիսաշրջազգեստով։ Շղարշը զարդարված էր խորհրդանշական ասեղնագործությամբ՝ նորապսակների և Գվեն Ստեֆանիի երեխաների անուններով։ Երկրորդը մինի շղարշե կիսաշրջազգեստով զգեստ էր՝  գոտկատեղին ծաղկային հավելվածով, որի վրա պատկերված էին նորապսակներին խորհրդանշող աղավնիներ և Ստեֆանիի որդիներին մարմնավորող 3 թռչուն։ Ծաղկավոր ասեղնագործությամբ կարճ շղարշն ամբողջական է դարձրել կերպարը:

20210708 gwenpost - 2021 թվականի 5 ամենաաղմկոտ հարսանիքներըblakeshelton image 06 07 2021 pic905 895x505 61073 - 2021 թվականի 5 ամենաաղմկոտ հարսանիքները

Ժասմին Թուքս և Խուան Դեյվիդ Բորերո

Սեպտեմբերին ամերիկացի թոփ-մոդել Ժասմին Թուքսն ամուսնացել է Snapchat-ի գործադիր տնօրեն Խուան Դեյվիդ Բորերոյի հետ։ Սիրահարներն իրենց հարսանիքը նշել են Էկվադորի մայրաքաղաքում, իսկ հարսանեկան արարողությունը կայացել է Կիտոյի կենտրոնում գտնվող կաթոլիկ եկեղեցում։ Ժասմինը փայլել է Zuhair Murad-ի շքեղ զգեստով՝ ժանյակավոր վերնահագուստով, փափուկ կիսաշրջազգեստով և 4.5 մետրանոց փետուրով։ Հարսնացուն իր կերպարը համալրել է լակոնիկ զարդերով՝ Ritani ադամանդե ականջօղեր և ամուսնական մատանի։ Մոդելի սպիտակ ատլասե կոշիկները Sarah Flint ապրանքանիշից էին։ Փեսացուն Ջորջիո Արմանիի սմոքինգով էր: Հարսնաքույրերը կրում էին Amsale նրբագեղ զգեստներ։

angel victorias secret jasmin tooks vyshla zamuzh za millionera 960x640 - 2021 թվականի 5 ամենաաղմկոտ հարսանիքները

c1772cf2dcd375ea8688a6641e3bfbc2 960x540 - 2021 թվականի 5 ամենաաղմկոտ հարսանիքները

Լիլի Քոլինզ և Չարլի Մաքդաուել

«Էմիլին Փարիզում» հեռուստասերիալի դերասանուհի Լիլի Քոլինզը սեպտեմբերի 4-ին ամուսնացել է ռեժիսոր Չարլի Մաքդաուելի հետ։ Արարողությունն անցկացվել է Կոլորադոյում գտնվող Danton Hot Springs-ում։ Դերասանուհու հարսանիքի մասին հայտնի է դարձել Instagram-ի նրա էջից: Լիլին կրում էր Ralph Lauren-ի դասական ուրվագծով հարսանյաց զգեստ։ Հարսնացուն ընտրել էր նեղ ուրվագծի և շքեղ ժանյակային հյուսվածքի համադրություն։ Երկարաթև զգեստը ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը:

61384dc0ecfde 960x640 - 2021 թվականի 5 ամենաաղմկոտ հարսանիքները

61384dc13b743 960x1199 - 2021 թվականի 5 ամենաաղմկոտ հարսանիքները

Արիանա Գրանդե և Դալթոն Գոմես

Երգչուհի-Գրեմմիի դափնեկիր Արիանա Գրանդեն մայիս ամսին գաղտնի ամուսնացել է անշարժ գույքի գործակալ Դալթոն Գոմեսի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել հետաքրքրասեր հայացքներից հեռու՝ երգչուհու՝ Մոնտեսիտոյում գտնվող տանը, որին մասնակցել է ընդամենը 20 մտերիմ ընկեր ու բարեկամ։ Հարսնացուի հարսանյաց զգեստի հեղինակը Վերա Վոնգն է, որը Met Gal-ում խոստացել էր իրականացնել Գրանդեի երազանքը։ Կարևոր օրն Արիանան կրում էր բարձր գոտկատեղով մետաքսե charmeuse զգեստ՝ քանդակազարդ դեկոլտեով։ Հարսնացուի կերպարը լրացնում էր ուսերին հասնող նուրբ շղարշն՝ ընդգծված ատլասե բանտով: Լորեն Շվարցի ականջօղերը՝ մարգարիտներով և ադամանդներով և ամուսնական մատանին Արիանայի կերպարի միակ զարդն էին: Միմի Քաթրելի ոճով հարսանեկան տեսքը հիշեցնում էր Օդրի Հեփբերնի «Զվարճալի մռութ» ֆիլմի հանդերձանքը:

24562158 - 2021 թվականի 5 ամենաաղմկոտ հարսանիքները

imbage 60af5376df8b7 61b34af8b16ca 960x960 - 2021 թվականի 5 ամենաաղմկոտ հարսանիքները

 


fastnews-ads-banner