Այն գնելու ցանկություն այդպես էլ ոչ ոք չհայտնեց։
Չինաստանում ավարտվել է 15666666666 բջջային հեռախոսահամարի վաճառքի աճուրդը, որը, կազմակերպիչների կարծիքով, «սուպերգեղեցիկ» և Չինաստանի «ամենահաջողակ» համարն է։
24 ժամ տևած աճուրդի ընթացքում ոչ ոք ցանկություն չի հայտնել գնելու համարը, որն առաջարկվել է 1,91 մլն դոլար մեկնարկային գնով։ Ուստի լոտը հանվել է։ Հնարավոր է՝ կազմակերպիչները վերանայեն իրենց գնային քաղաքականությունը և այն առաջարկեն շատ ավելի իրատեսական արժեքով։
Առաջին հինգ ժամվա ընթացքում աճուրդին հետևել է ավելի քան 60000 մարդ՝ առանց որևէ գործողության կամ առաջարկի։ Մեկ օր անց ոչինչ չի փոխվել։
Նույնիսկ նվազագույն դրույքաչափի դեպքում գնորդը պետք է վճարեր մոտ 2,07 մլն դոլար՝ հաշվի առնելով միջնորդավճարները և հաշվի մնացորդը։