Logo

163 միլիոն դոլար․ Հնդկաստանի ամենահարուստ բնակիչը գնել է Դուբայի ամենաթանկ կալվածքը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:42 / 20.10.2022LIFETECH
Մուկեշ Ամբանի

Հնդկաստանի երկրորդ ամենահարուստ մարդը՝ Մուկեշ Ամբանին, Դուբայում կառուցում է անշարժ գույքի իր կայսրությունը՝ գնելով ևս մեկ ծովափնյա վիլլա և գերազանցելով իր նախկին ռեկորդը: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։

Մուկեշ Ամբանին մոտ 163 միլիոն դոլարով գնել է Դուբայի ամենաթանկ վիլլան՝ Palm Jumeirah առանձնատունը, Քուվեյթի մագնատ Մուհամմեդ Ալշայի ընտանիքից։

Մուկեշ Ամբանի-2022

Կոնգլոմերատ Ալշաjն ունի տեղական արտոնություններ ֆրանշիզային ապրանքանիշերի համար՝ ներառյալ Starbucks-ը, H&M-ը և Victoria's Secret-ը, իսկ Ամբանին Reliance Industries Ltd-ի նախագահն է, որը շուկայական արժեքով Հնդկաստանի խոշորագույն ընկերությունն է` 84 մլրդ դոլարի կարողությամբ։

Միլիարդատերն անշարժ գույք է գնել արտերկրում՝ արևմուտքում ավելի շատ տուն փնտրելով երկրորդական շուկայում: Անցյալ տարի Reliance-ը 79 միլիոն դոլար է ծախսել՝ գնելով բրիտանական հայտնի «Stoke Park» ակումբը: Ամբանին անշարժ գույք է փնտրում նաև Նյու Յորքում, հայտնում է Bloomberg-ը:

Այս տարեսկզբին Մուկեշ Ամբանին 80 միլիոն դոլարով Դուբայում տուն է գնել, որն այն ժամանակ ամենամեծ անշարժ գույքի գնումն է համարվել։ 

fastnews-ads-banner