Հունաստանում 100 եվրո տուգանք են սահմանել չպատվաստված տարեցների համար` այն բոլոր մարդկանց, որոնց տարիքը 60-ից բարձր է։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Ըստ նրա, ամենամսյա տուգանքի են ենթակա տարիքային խմբի այն անձինք, որոնք մինչև հունվարի 16-ը ստացած չեն լինի պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Հավաքված գումարը նախատեսվում է ուղղել հիվանդանոցների ֆինանսավորմանը։
Ըստ պաշտոնական տվյալների, Հունաստանում 60-ից բարձր տարիքային խմբում դեռևս 580,000 մարդ պատվաստված չէ։