VNews Entertainment-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերի կենսագրությունից․
1․Ստեփան Հաուսերը ծնվել է 1986 թ-ի հունիսի 15-ին Խորվաթիայի քաղաք Պուլայում։
2․Միջնակարգ կրթություն ստացել է Ռիեկայում, որից հետո սովորել է Դուբլինի Թրինիթի քոլեջում: Հետագայում ընդունվել է Մանչեսթրի Թագավորական Հյուսիսային երաժշտական քոլեջը, ապա սովորել ԱՄՆ-ում՝ թավջութակահար Բերնարդ Գրինհաուզի ղեկավարության ներքո:
3․Առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Wigmore Hall-ում:
4․Ստեփան Հաուսերը երկու անգամ ելույթ է ունեցել արքայազն Չարլզի համար Բուքինգհեմյան և Սենթ-Ջեյմս պալատներում։
5․Վարպետության դասեր է ստացել հայտնի թավջութակահարներ Մստիսլավ Ռոստրոպովիչի , Բերնարդ Գրինհաուզի, Հենրիխ Շիֆի, Ֆրանս Հելմերսոնի, Արտո Նորասի, Ռալֆ Կիրշբաումի, Վալտեր Դեշպալի, Ֆիլիպ Մյուլերի և այլոց մոտ։
6․2011 թվականի հուվարին, թավջութակահար Լուկա Շուլիչի հետ միասին կատարեցին Մայքլ Ջեքսոնի <<Smooth criminal>> հիթի քավր տարբերակը ձևափոխած երկու թավջութակի համար։ Youtube-ում տեղադրելուց մի քաի օր հետո այն համաշխարհաին սենսացիա դարձավ։
7․ Խորվաթ թավջութակահար Լուկա Շուլիչի հետ մեկտեղ կազմում են 2 Cellos թավջութակային դուետը:
8․Հաուսերի անձնական կյանքը միշտ հետաքրքրում է հակառակ սեռին, և այսպես․ Հաուսերը 2015 թվականից հարաբերությունների մեջ է գտնվել խորվաթ փոփ երգչուհի Ելենա Ռոզգոյի հետ։ 2016 թվականի սկզբին տեղի ունեցավ նրանց նշանադրությունը, սակայն 2017 թվականի սեպտեմբերին նրանք բաժանվեցին։ Որոշ ժամանակ կապ է ունեցել դաշնակահարուհի Լոլա Աստանովայի հետ, բայց 2018 թվականի հունվարին հայտարարել է որ միայնակ է։
9․ Ստեփան Հաուսերը քսանմեկ ազգային և միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր է։
10․Ստեփան Հաուսերը Լուկա Շուլիչի հետ միասին հանդես են եկել աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնի հետ։

