«Միր» քարտերի համար Ռուսաստանում կգործարկվի Apple Pay-ի և Google Pay-ի անալոգը։ Ըստ «Իզվեստիայի»՝ բանկերին ինտեգրվելու նպատակով վճարման նոր եղանակը հասանելի կդառնա հոկտեմբերի 25-ից:
«Միր» քարտատերերը կկարողանան ստեղծել QR կոդ իրենց հեռախոսում և ներկայացնել այն դրամարկղում սքաներով կարդալու համար: Այդ կերպ ապրանքների և ծառայությունների համար հնարավոր կլինի վճարել առանց քարտ օգտագործելու։
Մարտի 2-ին Apple-ը դադարեցրեց Apple Pay ծառայությունը Ռուսաստանում։ Բացի այդ, այն նաև ժամանակավոր սահմանափակում է մտցրել իր արտադրանքի արտահանման և պաշտոնական խանութներում վաճառքի վրա։