Logo

Samsung-ը հայտարարել է սմարթֆոնների արտադրության կտրուկ կրճատման մասին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:58 / 14.11.2022ԲԻԶՆԵՍ
Samsung-2023

MyDrivers. հաջորդ տարի Samsung-ը 13%-ով կնվազեցնի սմարթֆոնների մատակարարումը։

Samsung-ը 2023 թվականին զգալիորեն կկրճատի սմարթֆոնների արտադրությունը։ Այդ մասին հայտնում է My Drivers պորտալը՝ վկայակոչելով մատակարարման շղթայի աղբյուրները։ Հարավկորեական ապրանքանիշը 13%-ով կնվազեցնի մոբայլ սարքերի մատակարարումը, ինչը համարժեք է 30 մլն գաջեթի։

Կրճատումները կանդրադառնան միջինից ցածր գնային կատեգորիայի սմարթֆոններին՝ ներառելով Model A և Model M մոդելները, որոնք կազմում են ընկերության հիմնական վաճառքը: Նշվում է, որ Samsung-ի մատակարարները, այդ թվում՝ MediaTek-ը (մատակարարում է միաբյուրեղ չիպային համակարգեր) և Largan-ը (մատակարարում է ոսպնյակների մոդուլներ), կտուժեն այդ որոշումից։

Canalys-ի վերլուծաբանների վերջին վիճակագրության համաձայն՝ Samsung-ը ներկայում գլխավորում է սմարթֆոնների համաշխարհային շուկան՝ մոտ 22% մասնաբաժնով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Samsung-ը միշտ չէ, որ կօգտագործի Qualcomm Snapdragon 8 Gen 2 պրոցեսորներ ապագա Galaxy S23 առաջատար սմարթֆոններում․ որոշ սարքեր կստանան Samsung Exynos չիպեր: Սարքերի նոր շարքի թողարկումը նախատեսված է 2023 թվականին։
 

fastnews-ads-banner