
տուր
01 Հունվար 1970 - 12:36
- - 

«Նեմանը» Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության է հասել «Սլուցկի» նկատմամբ:
Հյուրերից 30-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ է դարձել հարձակողական ոճի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին:
27-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 խաղի, խփել 7 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում:
«Նեմանը» միավորների քանակը հասցրել է 23-ի և 16 թիմի պայքարում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: 2-րդ տեղում գտնվող Սոլիգորսկի «Շախտյորն» ունի 25 միավոր, իսկ աղյուսակի առաջատար ԲԱՏԷ-ի ակտիվում գրանցված է 27 միավոր:
Պաշտոնական․ Գևորգ Ղազարյանը նոր պայմանագիր է կնքել Լիմասոլի ԱԵԼ-ի հետ

