
«Բարսելոնայի» անբավարար ցուցանիշներով պայմանավորված՝ ակումբի ղեկավարությունը դիտարկում է հոլանդացի մասնագետին փոխարինելու տարբերակը:
Լրագրող Ժերար Ռոմերոյի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է Կումանի փոխարեն տեսնել Անդրեա Պիռլոյին, թեպետ իտալացին միակ թեկնածուն չէ:
Դիտարկվում են նաև այլ թեկնածուների, այդ թվում՝ Անտոնիո Կոնտեի, Ֆիլիպ Կոկուի ու Չավիի տարբերակները:
Ռոնալդ Կումանը «Բարսելոնայի» ղեկին է 2020 թվականից: Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի մեկնարկային տուրում 0-3 հաշվով «Բավարիային» զիջելուց հետո շատ են խոսակցությունները, թե ակումբը Ռոնալդ Կումանին փոխարինող է փնտրում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին էլ «Բարսելոնան» սեփական հարկի տակ մի կերպ խուսափեց պարտությունից «Գրանադայի» դեմ խաղում:
Կուման. «Մենք խաղում էինք թիմի դեմ, որը 2-րդ րոպեից ժամանակ էր սպանում»