
տուր
01 Հունվար 1970 - 13:12
- 
Եգիպտոսի ֆուտբոլային ասոցիացիան իր պաշտոնական կայքից հեռացրել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի՝ կորոնավիրուսով վարակված լինելու վերաբերյալ հրապարակած լուրը:
Ասոցիացիայի կայքում ավելի վաղ ներկայացվել էր այսպիսի հաղորդագրություն․ ««Լիվերպուլի» աստղ Սալահը վարակվել է կորոնավիրուսով: Նա ոչ մի ախտանշան չունի: Թիմի մյուս անդամների թեստերի պատասխանները բացասական են եղել: Մոհամեդն ինքնամեկուսացվել է, նա առաջիկայում կրկնակի թեստավորում կանցնի»:
28-ամյա եգիպտացին մերսիսայդյան թիմում Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով նույնքան գոլի հեղինակ:
Սալահը 2017 թվականից է պաշտպանում «Լիվերպուլի» գույները: Նա այդ ակումբում դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հաղթող, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային չեմպիոն, իսկ նախորդ մրցաշրջանում հաղթանակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, ինչը «Լիվերպուլի» առաջին չեմպիոնությունն էր վերջին 30 տարում:
Սալահը կրկնել է Ջերարդի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

