
տուր
01 Հունվար 1970 - 19:35
- - 

Գարեթ Բեյլի ապագան «Ռեալում» հիմա արդեն իսկապես մեծ հարցականի տակ է: Նույնիսկ ուելսցու գործակալը՝ Ջոնաթան Բարնեթն է խոստովանում, որ ֆուտբոլիստը մոտ է Անգլիա վերադառնալուն:
«Այժմ բանակցում ենք «Ռեալի» ու «Տոտենհեմի» հետ: «Տոտենհեմն» այն ակումբն է, որը Բեյլը դեռ պահում է իր սրտում ու որտեղ ցանկանում է լինել», – Բարնեթի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլին ցանկանում է գնել կամ վարձակալել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն այժմ ուելսցի ֆուտբոլիստով համալրվելու հարցում «Տոտենհեմն» առավելություն ունի:

