Logo

Ռոմանո. «Արսենալը» մոտ է Դյոկերեշի տրանսֆերին

17:07 / 06.07.2025Ֆուտբոլ
null

Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Արսենալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբներն անցնող ժամերին բանակցել են. լոնդոնյան գրանդը մոտ է շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելուն։

27-ամյա հարձակվողը չի վերադառնա «Սպորտինգի» մարզումներին և կենտրոնացած է միայն իր տեղափոխության վրա։

«Արսենալը» վստահ է, որ առաջիկայում գործարքի վերաբերյալ ամբողջական համաձայնության կհասնի պորտուգալական ակումբի հետ։

Դյոկերեշը «Սպորտինգ» է տեղափոխվել 2023թ. ամռանը, 102 խաղում խփել է 97 գոլ, կատարել 28 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ