Էկվադորցի ֆուտբոլիստ Պերվիս Էստուպինյանը «Բրայթոնից» տեղափոխվել է «Միլան», տեղեկացնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
«Ռոսոներին» Էստուպինյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար անգլիական ակումբին վճարել է 30 միլիոն եվրո։
Կողմերի միջև կնքված պայամանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
27-ամյա պաշտպանը 2024/25 մրցաշրջանում 36 խաղում խփել է 1 գոլ, կատարել է նույնքան ասիստ։
Ready to patrol our left flank 🫡💨#WelcomeEstupiñan pic.twitter.com/fcyGCcQADO
— AC Milan (@acmilan) July 24, 2025


