Netflix-ը հրապարակել է արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմի թիզերը, որը կոչվում է «Հարին և Մեգանը»։ Տեսանյութը հայտնվել է հարթակի յութուբյան ալիքում։
Թրեյլերում ներկայացված են լուսանկարներ ընտանեկան ալբոմից։ Այն ներառում է նկարներ հարսանիքից, Աֆրիկա կատարած ուղևորությունից և Մեգան Մարքլի հղիության շրջանից։ Ուրախ պահերից բացի՝ լուսանկարներում ցուցադրված են նաև այն ապրումները, որոնց բախվել է զույգը թագավորական ընտանիքում գտնվելու ժամանակ։
Կադրերից մեկը ցույց է տալիս զույգին 2020 թվականին Համագործակցության օրվա արարողության ժամանակ: Սա Սասեքսի դուքսերի վերջին միջոցառումն էր, որից հետո նրանք հայտարարեցին, որ վայր են դնում թագավորական լիազորությունները:
Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
«Երբ խաղադրույքներն այդքան մեծ են, ավելի ճիշտ չԷ՞ իրական պատմությունը լսել մեզանից»,- ասում է Սասեքսի դքսուհին:


