Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Բլաուգրանան» վերջին ամիսների ընթացքում ուշադիր հետևում է նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին:
Իտալական գրանդի առաջատար խաղացողի համար սահմանված 25 միլիոն եվրո հրաժարագինն ուժի մեջ է մինչև հուլիսի կեսը, այդ պատճառով էլ «Բարսելոնան» դեռ պաշտոնական առաջարկ չի արել «Ինտերին»:
Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանում Դենզել Դյումֆրիսը 29 խաղում խփել էր 7 գոլ, կատարել 2 ասիստ:


