Logo

Աղբյուր. ՊՍԺ-ն առաջարկ է ստացել Ասենսիոյի տրանսֆերի վերաբերյալ

21:56 / 01.07.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել «Ֆեներբահչեում», գրում է լրագրող Յագիզ Սաբունչուօղլուն։

Թուրքական ակումբն իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում առաջարկ է արել փարիզյան  գրանդին։

Ստամբուլյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանդիպել է 29-ամյա կիսապաշտպանի հետ ու բանակցություններ վարել։

Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում», 21 խաղում խփել 8 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է 2023թ. ամառվանից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ